ԱՄՆ-ը խստացնում է վիզային կանոնները ապաստան հայցողների համար՝ տեղեկացնում է CNN հեռուստաալիքը: Այսուհետ Միացյալ Նահանգների վիզա ստանալու համար դիմողները պետք է հաստատեն, որ իրենց հայրենի երկրներում հետապնդումների չեն ենթարկվում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է էլ ավելի սահմանափակել պոտենցիալ ապաստան հայցողների մուտքը երկիր։                
 

Հաստիքային քարոզիչները, հակառուսականությունն ու իրականությունը

Հաստիքային քարոզիչները, հակառուսականությունն ու իրականությունը
30.04.2026 | 14:04

Սթափ գնահատենք Արարատ լեռան, Հայոց ցեղասպանության, Ազգային եկեղեցու և ընդհանրապես պատմական արժեք ունեցող ազգային ինքնության տարրերը: Հաստիքային քարոզիչները հետևողականորեն շրջանառության մեջ են դրել իրենց պատկերացմամբ արդեն իբր հասունացած և հավատ ներշնչող մի պարզունակ բանաձև՝ հայ ժողովրդին պատուհասած բոլոր դժբախտությունների միակ պատճառը ռուսներն են: Իրենք են հայերին ներքաշել ցեղասպանության մեջ՝ հրահրելով թուրքերին, իրենք են Արարատ լեռը, Արցախը, Նախիջևանը հանձնել թուրքերին և այլն, և այլն: Մի կողմ թողնենք այս թեզերի սնանկության խնդիրը, վերջապես, Հայոց ցեղասպանության փաստը և շարժառիթները ամենալավը հաստատել են հենց թուրքական դատարանները՝ 1919-21թթ.:

Այս ամենի մեջ միակ դրականն այն է, որ ամեն գնով հակառուսականություն քարոզելով և նոր անտեղի թշնամանք հրահրելով հանդերձ, այնուամենայնիվ, ակամա ընդունում են, որ բոլոր այդ տարածքները եղել են զուտ հայկական:

Շատ լավ, հիմա նույն այդ տարածքներում ոչնչացնում կամ յուրացնում են հայկական ամեն ինչ, ընդհուպ՝ դիմում են էթնիկ զտումների, սակայն անգամ Սահմանադրությունը և միջազգային իրավունքի սկզբունքները բացահայտ շրջանցելու գնով, խելամիտ է համարվում այդ ամենին չարձագանքելը՝ հանուն իբր խաղաղության: Ակնհայտ է, որ իրենք չեն բավարարվելու այդ տարածքներով և բացահայտ պաշտոնապես հայտարարում են նաև Հայաստանը առնվազն 300 հազար ադրբեջանցիներով բնակեցնելու և այլ հարակից ծրագրերի մասին, որպիսի պարագայում հետևանքները խիստ կանխատեսելի են:

Այս ամենով հանդերձ, ստացվում է, որ մենք մեր գլխավոր թշնամին ենք համարում մի արտաքին ուժի, որն իբր աջակցել է հենց այն երկրներին, որոնք, սիրահոժար օգտվելով այդ աջակցությունից, իրականացրել են ոճրագործություններ, և որոնց հետ մենք ուզում ենք բարեկամություն անել: Սա ի՞նչ պարադոքս է, ինչպե՞ս կարող է աներկբա թուրքամետը քննադատել իբր ռուսամետին:

Հ.Գ. Միակ իրատեսական բանաձևը ամրագրված է Սահմանադրությամբ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԲՈԼՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ, ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»: Վերջ տանք կարծրատիպերին և ելակետ ընդունենք, որ պարտադիր պետք է ընտրել «չար» կամ «բարի» երկու ճանապարհներից մեկը՝ հանիրավի ձեռք բերելով նոր թշնամիներ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ